Բաքուն և Տաշքենդը քննարկել են պայմանավորվածությունների իրականացման հարցերը
Բաքուն և Տաշքենդը քննարկել են պայմանավորվածությունների իրականացման հարցերը
11:19     21 08 2025    
Ուզբեկստանի արտաքին գործերի փոխնախարար Բոբուր Ուսմանովը հանդիպել է այդ երկրում Ադրբեջանի դեսպան Հուսեյն Գուլիևի հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ուզբեկստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Բաքվում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցերը։

«Հիմնական ուշադրությունը դարձվել է այս տարվա հուլիսի սկզբին Բաքվում կայացած ուզբեկա-ադրբեջանական գագաթնաժողովի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Կարծիքներ են փոխանակվել Ուզբեկստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսունամյակին նվիրված համատեղ միջոցառումների անցկացման վերաբերյալ», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   Տաշքենդ