Աբդուլլաևան հուսով է, որ նոր դեսպանի օրոք Բաքվի և Փարիզի միջև հարաբերությունները կզարգանան
 Աբդուլլաևան հուսով է, որ նոր դեսպանի օրոք Բաքվի և Փարիզի միջև հարաբերությունները կզարգանան
14:31     20 08 2025    
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան շնորհավորել է Սոֆի Լագուտին Ֆրանսիայի դեսպան նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Բաքվի և Փարիզի միջև հարաբերությունները կզարգանան:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, ադրբեջանցի դիվանագետը այս մասին գրել է Х սոցիալական ցանցի իր էջում։

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ, սիրելի՛ գործընկեր Սոֆի Լագուտ։ Հուսով եմ, որ մեր համատեղ ջանքերը կնպաստեն Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը», - գրել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ֆրանսիա