Հայ զինծառայողների հարազատներին հերթագրել են Փաշինյանի հետ հանդիպման համար
 Հայ զինծառայողների հարազատներին հերթագրել են Փաշինյանի հետ հանդիպման համար
15:02     27 07 2021    
Անհետ կորած հայ զինծառայողների հարազատներին Կառավարության ներկայացուցիչը հերթագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման համար։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը։

«Ասացին՝ պետք է հերթագրենք, որպեսզի մտնի օրակարգի մեջ։ Բայց դեռ չեն ասել, երբ կկանչեն»,- նշեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետ կորած հայ զինծառայողների հարազատները առավոտվանից Կառավարության շենքի առջև էին և պահանջում էին հանդիպում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք չէին թույլատրել ԶԼՄ ներկայացուցիչներին տեսանկարահանել ակցիան։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Զինծառայողներ   Փաշինյան  


Լրահոս