Ռահմոնը շնորհավորել է Ալիևին և Ադրբեջանի ժողովրդին
 Ռահմոնը շնորհավորել է Ալիևին և Ադրբեջանի ժողովրդին
18:11     12 08 2025    
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Նամակում Էմոմալի Ռահմոնը շնորհավորել է Իլհամ Ալիևին և ադրբեջանական ժողովրդին՝ Հայաստանի հետ համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբ, որը ճանապարհ է բացում տևական խաղաղության համար։

«Մենք ողջունում ենք այս պատմական իրադարձությունը և ընդգծում ենք խաղաղ երկխոսության կարևորությունը՝ որպես հակամարտությունների և ճգնաժամերի լուծման միակ միջոց։ Վստահ ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք կծառայեն բարիդրացիական հարաբերությունների զարգացման, Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման, ինչպես նաև կառուցողական միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման համար», - ասվում է նամակում։
Zinvor.info

Հեշթեգներ. Տաջիկստան   Ադրբեջան  


Լրահոս