Ալբանիայի նախագահը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում Ալիևի դերի մասին
  Ալբանիայի նախագահը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում Ալիևի դերի մասին
15:31     12 08 2025    
Օգոստոսի 12-ին Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Բայրամ Բեգայը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող փաստաթղթերի ստորագրման կապակցությամբ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի վկայությամբ ստորագրված հռչակագրի։ Նա հատկապես ընդգծել է Իլհամ Ալիևի դերը այս գործընթացում, նրա համառությունն ու առաջնորդությունը։ Միևնույն ժամանակ, Բայրամ Բեգայը բարձր է գնահատել Դոնալդ Թրամփի աջակցությունը գործընթացին։

Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար և ընդգծել, որ հենց Ադրբեջանն է նախաձեռնել խաղաղության օրակարգը և հեղինակել խաղաղության համաձայնագրի տեքստը։ Նախագահը նշել է Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ընդունված փաստաթղթերի կարևորությունը խաղաղության օրակարգի առաջխաղացման առումով և ընդգծել ԱՄՆ նախագահի դերը խաղաղության գործընթացին աջակցելու գործում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ալբանիա