Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հուլիսի 26-ին ասել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը իր սերբ գործընկեր Նիկոլա Սելակովիչի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված ճեպազրույցում:
Ջեյհուն Բայրամովի խոսքով, երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն:
Նախարարը նշեց, որ ադրբեջանա-սերբական հարաբերությունների հիմքում դրված են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները:
«Երկրները միշտ իրենց հարգանքն ու աջակցությունն են հայտնում միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքին», - ասել է Բայրամովը: