Ինչպես հաղորդում է
Zinvor.info- ն, դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացած դատական նիստում դատավորն ընթերցել է մեղադրական եզրակացությունը:
Նշվել է, որ ամբաստանյալները ապօրինի հատել են Ադրբեջանի սահմանը, ռազմական տեղեկություններ են հավաքել, փոխանցել Հայաստանի հատուկ ծառայություններին և զբաղվել լրտեսությամբ:
Դավիթ Տիգրանի Դավթյանը և Գևորգ Ռուբենի Սուջյանը խոստովանել են, որ իրենք ապօրինի հատել են Ադրբեջանի պետական սահմանը:
Դատական նիստում Գևորգ Սուջյանն ասել է, որ ինքը Հայաստանում բարեգործական կազմակերպության ղեկավար է:
Մեղադրյալը իր ցուցմունքում նշել է, որ 2019-ի գարնանը զանգ է ստացել Հայաստանի հատուկ ծառայությունների Արտակ անունով աշխատակցից, ով առաջարկել է հանդիպել:
«Նա ինձ հանձնարարեց հավաքել տեղեկություններ ռազմաճակատում ադրբեջանական բանակի դիրքերի, թվաքանակի և տեխնիկայի մասին և փոխանցել իրեն: Ստիպված համաձայնվեցի: Ես նրան ասացի, որ գործելու եմ Դավիթի հետ միասին: Արտակը համաձայնվեց: Հաջորդ օրը մենք Գորիսի ուղղությունից մտանք Ադրբեջանի տարածք»:
****
Շարունակվում է լրտեսության մեջ մեղադրվող հայերի՝ Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի քրեական գործով դատավարությունը:
Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացած դատավարությանը հայտարարվել է հետաքննություն սկսվելու մասին:
Նշենք, որ Դավիթ Տիգրան Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ 228 (զենքի ապօրինի պահում), 276 (լրտեսություն), 279 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծում), 318 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով: