Լրտեսության մեջ մեղադրվող հայերի գործով դատավարության ընթացքում ընթերցվել է մեղադրական եզրակացությունը. ԹԱՐՄԱՎԱԾ
 Լրտեսության մեջ մեղադրվող հայերի գործով դատավարության ընթացքում ընթերցվել է մեղադրական եզրակացությունը.  ԹԱՐՄԱՎԱԾ
16:40     26 07 2021    
Լրտեսության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացիներ Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի գործով դատավարությունը շարունակվում է:

Ինչպես հաղորդում է Zinvor.info- ն, դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացած դատական նիստում դատավորն ընթերցել է մեղադրական եզրակացությունը:

Նշվել է, որ ամբաստանյալները ապօրինի հատել են Ադրբեջանի սահմանը, ռազմական տեղեկություններ են հավաքել, փոխանցել Հայաստանի հատուկ ծառայություններին և զբաղվել լրտեսությամբ:

Դավիթ Տիգրանի Դավթյանը և Գևորգ Ռուբենի Սուջյանը խոստովանել են, որ իրենք ապօրինի հատել են Ադրբեջանի պետական սահմանը:

Դատական նիստում Գևորգ Սուջյանն ասել է, որ ինքը Հայաստանում բարեգործական կազմակերպության ղեկավար է:

Մեղադրյալը իր ցուցմունքում նշել է, որ 2019-ի գարնանը զանգ է ստացել Հայաստանի հատուկ ծառայությունների Արտակ անունով աշխատակցից, ով առաջարկել է հանդիպել:

«Նա ինձ հանձնարարեց հավաքել տեղեկություններ ռազմաճակատում ադրբեջանական բանակի դիրքերի, թվաքանակի և տեխնիկայի մասին և փոխանցել իրեն: Ստիպված համաձայնվեցի: Ես նրան ասացի, որ գործելու եմ Դավիթի հետ միասին: Արտակը համաձայնվեց: Հաջորդ օրը մենք Գորիսի ուղղությունից մտանք Ադրբեջանի տարածք»:

****

Շարունակվում է լրտեսության մեջ մեղադրվող հայերի՝ Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի քրեական գործով դատավարությունը:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացած դատավարությանը հայտարարվել է հետաքննություն սկսվելու մասին:

Նշենք, որ Դավիթ Տիգրան Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ 228 (զենքի ապօրինի պահում), 276 (լրտեսություն), 279 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծում), 318 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստանի-Լրտես  


Լրահոս