Նուման Քուրթուլմուշ. «Ղարաբաղի պատերազմում մեր ամբողջ ուժով կանգնել ենք Ադրբեջանի կողքին»
  Նուման Քուրթուլմուշ.  «Ղարաբաղի պատերազմում մեր ամբողջ ուժով կանգնել ենք Ադրբեջանի կողքին»
13:00     26 07 2021    
«Ղարաբաղի պատերազմում մեր ամբողջ ուժով կանգնել ենք Ադրբեջանի կողքին»:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին ասել է Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) պատվիրակության ղեկավար, ԱԶԿ-ի նախագահի առաջին տեղակալ Նուման Քուրթուլմուշը, ով այցով գտնվում է Ադրբեջանում:

Ն.Քուրթուլմուշը նշել է, որ Ղարաբաղն այսօր ազատագրվել է Նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ. «Համաճարակի ընթացքում զարգացան նաեւ հարաբերությունները AKP-ի եւ YAP-ի միջեւ: YAP-ի փոխնախագահ - Կենտրոնական ապարատի ղեկավար Թահիր Բուդագովը նույնպես այցելել էր Թուրքիա: Այս այցի ընթացքում մենք կքննարկենք երկու ժողովուրդների հետագա մերձեցումը մշակութային և այլ մակարդակներում: Մաղթում եմ, որ այս այցը օգտակար լինի երկու պետությունների և երկու կողմերի միջև հարաբերությունների տեսանկյունից: Վստահ եմ, որ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ջանքերի շնորհիվ կապահովվեն կայունություն և զարգացում տարածաշրջանում»:
Zinvor.info

Հեշթեգներ. Նուման-Քուրթուլմուշ   Ղարաբաղի-պատերազմ  


Լրահոս