Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ և դատավորներ Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի (պահեստային դատավոր՝ Գյունել Սամեդովա) կազմով կայացած դատական նիստում՝ մեղադրյալներից յուրաքանչյուրին տրամադրվել է թարգմանիչ այն լեզվով, որին նրանք տիրապետում են, ինչպես նաև փաստաբաններ՝ նրանց պաշտպանության համար։
Իր ցուցմունքներում Վագիֆ Նամազովը հասյտարարել է, որ Խոջալուի ցեղասպանության ժամանակ ստացել է բազմաթիվ բեկորային վիրավորվածություններ, և որ նրա մարմնում դեռևս գտնվում է մոտ 20 բեկոր։ Նա նշել է, որ հայ զինծառայողները նրան պատանդ են վերցրել և տարել Ասկերան։ Փետրվարի 27-ին նրան վերադարձրել են Ադրբեջան։
Ջեյհուն Աբդուլովն իր ցուցմունքներում ասել է, որ ծնվել է Խոջալիում և ցեղասպանության ժամանակ ստիպված է եղել լքել քաղաքը իր ընտանիքի անդամների հետ միասին։ Այն ժամանակ նա վիրավորվել է և պատանդ է վերցվել մոր հետ միասին։ Ավելի ուշ տուժողին տեղափոխել են Խանքենդի։ Նա երեք ամիս պատանդ է մնացել։
Մուրվաթ Մամեդովը նշել է, որ նրա ընտանիքը Արևմտյան Ադրբեջանից բռնի կերպով վտարվածների թվում է եղել։ Նրանք Խոջալիում հաստատվել են 1988 թվականին։ Նա վիրավորվել է Խոջալուի ցեղասպանության ժամանակ և իր ընտանիքի հետ միասին պատանդ է վերցվեվ։ Նրա հորն ու եղբայրներին գլխատել են։ Նրա աչքի առաջ հրաձգային զենքից կրակել են Խոջալուից Ախմեդ անունով մի երիտասարդի ձեռքին։ Պատասխանելով գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևի հարցին՝ նա պատմել է, որ 7 օր պատանդ մնալու ընթացքում ենթարկվել է տարբեր կտտանքների։ Նրա հետ միասին եղել են՝ ընտանիքի մյուս հինգ անդամները, որոնք նույնպես կտտանքների են ենթարկվել ։
«Նրանք գլխատել են հորս ու եղբայրներիս։ Նրանց մարմինները մինչ այժմ չեն հայտնաբերվել», - հավելել է նա։
Դատավարությունը կշարունակվի հուլիսի 11-ին։