Ալիևը՝ ադրբեջանա-չեխական միջպետական կապերի ամրապնդման մասին
  Ալիևը՝ ադրբեջանա-չեխական միջպետական կապերի ամրապնդման մասին
14:14     28 10 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել Չեխիայի նախագահ Պետր Պավելին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը զետեղված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։

Նամակում Իլհամ Ալիևը շնորհավորել է իր գործընկերոջը և Չեխիայի ժողովրդին այդ երկրի ազգային տոնի կապակցությամբ։

Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ Բաքուն և Պրահան կշարունակեն համատեղ ջանքերը՝ ադրբեջանա-չեխական միջպետական կապերը ամրապնդելու և իրենց ժողովուրդների բարօրության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը ընդլայնելու ուղղությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Չեխիա  


Լրահոս