Ի.Ալիևը ժամանել է ԱՄԷ
  Ի.Ալիևը ժամանել է ԱՄԷ
16:04     09 07 2025    
Հուլիսի 9-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում նախագահի պատվին պատվո պահակախումբ է շարվել։ Իլհամ Ալիևին դիմավորել են՝ ԱՄԷ փոխնախագահ, փոխվարչապետ շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահիանը և այլ պաշտոնատար անձինք։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   ԱՄԷ  


Լրահոս