Հակառակորդը կրակ է բացել Քելբաջարի հատվածում․ թշնամական կողմն ունի 3 վիրավոր
 Հակառակորդը կրակ է բացել Քելբաջարի հատվածում․  թշնամական կողմն ունի 3 վիրավոր
11:24     24 07 2021    
Հուլիսի 23-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական պետական սահմանի Քելբաջարի հատվածում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը:

Այս մասին հայտնում է Zinvor.info՝ հղում անելով ԱՀ ՊՆ մամուլի ծառայությանը:

Դրան նախորդել են կրակահերթեր հենց իրենց՝ հայկական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել հայ զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։

Հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող, ենթասպա Ֆարման Թելման օղլու Յագուբլուն:

Ներկայումս նշված ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատասխան գործողություններ են ձեռնարկում:

Հայկական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել 3 հայ զինծառայող։

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է Հայաստանի զինված ուժերի հերթական սադրանքը։ Իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։
Zinvor.info

Հեշթեգներ. Քելբաջար   Հակառակորդ  


Լրահոս