«Վլադիմիր, Վլադիմիրովիչ, ի՞նչ ասաց Իլհամ Ալիևը». Մոսկվան՝ Իրևան-Բաքու գծի վրա
|
|
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ինչպես պարզվում է Կրեմլի տարածած մամլո հաղորդագրությունից՝ Փաշինյանի նախաձեռնությամբ:
|
Հայաստանի կառավարության հաղորդմամբ՝ կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մասնավորապես, գերիների վերադարձի խնդրին և տարածաշրջանային ճանապարհների վերագործարկմանը: Ըստ պաշտոնական Իրևանի, Փաշինյանն ընդգծել է խաղաղության և կայունության պահպանության առումով Ռուսաստանի առանցքային դերակատարումը: Կողմերը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը:
Իսկ պաշտոնական Կրեմլը մանրամասներ չի հաղորդել Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից, որը կայացել է Ադրբեջանի նախագահի՝ այս շաբաթ Մոսկվա կատարած այցից հետո։ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին Կրեմլի հաղորդագրությունում նշված է ընդամենը այսքանը, որ քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության, էներգետիկ, հումանիտար և այլ հարցեր: «Քննարկվել է Ղարաբաղում իրավիճակը: Անդրադարձ է կատարվել նաև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերին»:
Հետաքրքիր է, որ Հայաստանի կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում Ղարաբաղի մասին հիշատակում չկա, մինչդեռ Կրեմլը հատուկ շեշտել է:
Մյուս տարօրինակ պահը, որ ռուսական կողմը որոշել է ցույց տալ՝ դա այն է, որ Փաշինյանն է զանգել Պուտինին: Այսինքն, Պուտին-Ալիև հանդիպումից 2 օր անց՝ Փաշինյանն է փորձել հասկանալ, թե ինչ են խոսել Պուտինն ու Ալիևը: Այսինքն, եթե Փաշինյանը չզանգեր՝ Պուտինը հնարավոր է հարկ էլ չէր համարի նրան տեղեկացներ Ալիևի հետ բանակցությունների մանրամասների մասին:
Հավանաբար, Փաշինյանը Պուտինին հարցրել է՝ «Վլադիմիր, Վլադիմիրովիչ, ի՞նչ ասաց Իլհամ Ալիևը...»:
Երեկ Մոսկվան շարունակեց շոշափել Ռուսաստանի դերակատարության և Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածության թեմանները:
Ռուսաստանին մտահոգում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի ցանկացած լարվածություն, հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, ընդգծելով, որ Մոսկվան առանձնահատուկ ջերմ հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։ «Իհարկե, նման միջադեպերը խիստ բացասաբար են ազդում տարածաշրջանային իրավիճակի վրա, խոչընդոտում են երկու երկրների միջև երկխոսությանը և հանգեցնում աններելի կորուստների՝ բնակչության շրջանում», - ասել է նա։
Զախարովան կրկնել է Մոսկվայի դիրքորոշումը, թե լարվածությունը պետք է հարթվի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով: «Չափազանց կարևոր է զերծ մնալ առճակատման հռետորաբանությունից և ուժային մեթոդներից: Փոխադարձաբար ընդունելի փոխզիջումներ փնտրելու համար անհրաժեշտ է համակարգված, քրտնաջան աշխատանք: Մենք երկու կողմերին հենց դրան ենք տրամադրում», -նշել է Զախարովան, ընդգծելով՝ լարվածությունը թուլացնելու համար անհրաժեշտ է օր առաջ սկսել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները։
«Մենք պատրաստ ենք աջակցել այս ջանքերին մեր քարտեզագրական տեղեկատվության միջոցով: Ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են քննարկումներին կառուցողական ընթացք տալ», - ասել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը: Զախարովայի խոսքով, այժմ այս թեմայի շուրջ շփումներ են ընթանում ԱԳՆ-ի և ՊՆ-ի, ինչպես նաև երեք երկրների սահմանային ծառայությունների միջև:
Հիշեցնելով, որ անվտանգության հարցն առանցքային էր այս ամսվա սկզբին Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի, հետո էլ՝ Ադրբեջանի նախագահի հետ Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպումներում, Զախարովան ընդգծել է՝ երեք առաջնորդներն էլ, չնայած խնդիրների բարդությանը և մասշտաբայնությանը, հաստատել են իրենց հավատարմությունը նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի պայմանավորվածությունների հետևողական և համապարփակ իրականացմանը:
Հետաքրքրականն այն է, որ թեև Ադրբեջանի տարածք ներխուժած հայ զինվորները դեռ չեն հեռացել մեր երկրի տարածքից, սակայն Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հույս է հայտնել՝ հանդիպումները շուտով կսկսվեն։
«Հուսով ենք, որ մոտ ապագայում խումբը կվերսկսի նիստերը, ինչը թույլ կտա անցնել համատեղ ենթակառուցվածքային նախագծերի փուլային իրականացմանը, որոնք լիովին համապատասխանում են Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև ամբողջ Հարավային Կովկասի շահերին», - ասել է Զախարովան:
Հեշթեգներ.
Մոսկվա
Իրևան
Բաքու