Հայաստանի զինվորական դատախազությունը արձանագրել է դասալքության 51 դեպք
 Հայաստանի զինվորական դատախազությունը արձանագրել է դասալքության 51 դեպք
10:12     24 07 2021    
44-օրյա պատերազմի ընթացքում Հայսատանի զինվորական դատախազությունը արձանագրել է դասալքության 51 դեպք։

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին «Հրապարակի» հարցմանն ի պատասխան տեղեակացնում է Հայաստանի զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանը․

«2020 թվականի 44- օրյա պատերազմի ընթացքում արձանագրվել է դասալքության 51 դեպք, որոնցով հարուցվել են քրեական գործեր։ Դրանցից 49-ի նախաքննությունն ընթացքի մեջ է, 1-ը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 1-ով քրեական գործով վարույթը կարճվել է ՀՀ Քրեական դատավարության օրեսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- «Հրապարակ»-ի հարցմանը պատասխանել է Ամբարյանը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ԶԴ  


Լրահոս