Ալիև. Ադրբեջանն ու Ուզբեկստանը արդեն մոտ մեկ տարի պաշտոնական դաշնակիցներ են
  Ալիև. Ադրբեջանն ու Ուզբեկստանը արդեն մոտ մեկ տարի պաշտոնական դաշնակիցներ են
09:21     03 07 2025    
Այսօր նշանակալի օր է Ուզբեկստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների պատմության մեջ: Ուզբեկստանի նախագահի պետական այցը, ինչպես և պետք է, տեղի է ունենում եղբայրության և փոխըմբռնման մթնոլորտում:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ համատեղ հայտարարության մեջ:

«Այսօր, ինչպես երկկողմ հանդիպման, այնպես էլ Միջպետական խորհրդի նիստի շրջանակներում, մենք քննարկել ենք երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, ևս մեկ անգամ հաստատել մեր հարաբերությունների ռազմավարական, դաշնակցային բնույթը: Անցյալ տարի Տաշքենդում մենք ստորագրեցինք Դաշնակցային փոխգործակցության մասին պայմանագիր, որը ցանկացած երկրի հարաբերություններում ամենաբարձր և ամենանշանակալի փաստաթուղթն է: Մենք արդեն մոտ մեկ տարի է պաշտոնապես դաշնակիցներ ենք և դա ցույց ենք տալիս միջազգային ասպարեզում ակտիվ փոխգործակցությամբ, փոխադարձ աջակցությամբ, ինչպես նաև բազմաթիվ ոլորտներում իրականացվող կոնկրետ ծրագրերով և նախագծերով», - նշել է պետության ղեկավարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան   Ուզբեկստան  


Լրահոս