Հայաստանը գնդակոծել է Քելբաջարում տեղակայված ադրբեջանական դիրքերը, զոհվել է ադրբեջանցի զինվոր
 Հայաստանը գնդակոծել է Քելբաջարում տեղակայված ադրբեջանական դիրքերը, զոհվել է ադրբեջանցի զինվոր
17:56     23 07 2021    
Հուլիսի 23-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական պետական սահմանի Քելբաջարի հատվածում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը:

Այս մասին հայտնում է Zinvor.info՝ հղում անելով ԱՀ ՊՆ մամուլի ծառայությանը:

Հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող, ենթասպա Ֆարման Թելման օղլու Յագուբլուն:

Ներկայումս նշված ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատասխան գործողություններ են ձեռնարկում:

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ այս սադրանքի պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Քելբաջարի  


Լրահոս