Ֆրանսիան և Հայաստանը միևնույն ռազմական ալյանսների անդամներ չեն. Ժոնաթան Լաքոտ
 Ֆրանսիան և Հայաստանը միևնույն ռազմական ալյանսների անդամներ չեն.  Ժոնաթան Լաքոտ
16:05     23 07 2021    
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատությանը»։

Անդրադառնալով Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հարցերին՝ մասնավորապես պաշտպանության ոլորտում, Լաքոտն ասել է․ «Ինչ վերաբերում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը, մենք, բնականաբար, պատրաստ կլինենք քննել հայկական իշխանությունների կողմից մեզ ուղղված բոլոր հայտերը։ Իհարկե պետք է հաշվի առնենք որոշ իրողություններ. Ֆրանսիան և Հայաստանը միևնույն ռազմական ալյանսների անդամներ չեն»։

Դեսպանն ընդծել է, որ իրենց մեր դերն ապագա պատերազմին պատրաստվելը չէ։ «Մեր դերը նոր հակամարտությունից խուսափելն է և քաղաքական գործընթացում ուղեկցելն է, որը թույլ կտա տարածաշրջանում խնդրահարույց հարցերի վերջնական լուծում»,-ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆրանսիա   Հայաստան  


Լրահոս