Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, ավարտվել է հայկական զինված խմբավորման ևս 13 անդամների՝ Հայկ Կորյունի Հովհաննիսյանի, Վարազդատ Անուշավանի Մանուկյանի, Դավիդ Ստեփանի Ստեփանյանի, Լեվան Աշոտի Թոսունյանի, Արթուր Էդվարդի Բաղդասարյանի, Սերոբ Սուրենի Ավագյանի, Վարազդատ Սերոժի Հարությունյանի, Ժորա Վանոյի Մանուկյանի, Հրայր Հրաչի Քերոփյանի, Նարեկ Աղայի Գասպարյանի, Գրիգոր Գրիգորի Կյուրեղյանի, Աշոտ Արտակի Գևորգյանի, Մարտին Մուշեղի Գախրամանյանի գործով դատավարությունը:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատավոր Էլդար Իսմայիլովի նախագահությամբ կայացված դատական նիստում ընթերցվել է դատավճիռը:
Դատարանի որոշմամբ՝ մեղադրյալներից յուրաքանչյուրը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:
Դատարանի որոշմամբ՝ պատիժը կրելուց հետո, նրանք կարտաքսվեն Ադրբեջանից։