Զելենսկին շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին
Զելենսկին շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին
10:26     26 05 2025    
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Ուկրաինայի ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ազգային տոնի՝ Ադրբեջանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։

Ազատ Ուկրաինան և Ադրբեջանը միշտ ձգտել են զարգացնել իրենց հարաբերությունները ռազմավարական գործընկերության ոգով՝ հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ աջակցության, հարգանքի և համապարփակ համագործակցության վրա։

Վստահ եմ, որ ռազմավարական գործընկերային հարաբերությունների դինամիկան ոչ միայն կպահպանվի, այլև ավելի կամրապնդվի՝ Ուկրաինայի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից ելնելով։

Այսօր Ուկրաինան բարձր է գնահատում միջազգային աջակցությունը Ռուսաստանի դեմ պայքարում, և մենք շնորհակալ ենք Ադրբեջանին՝ մեր պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան, ինչպես նաև մարդասիրական օգնության տրամադրման համար։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգարժան պարոն նախագահ, քաջառողջություն և հաջողություններ Ձեր բարձրագույն պետական գործունեության մեջ, իսկ Ադրբեջանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Զելենսկի   Ալիև  


Լրահոս