Ղարաբաղում կռված օտարերկրացին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
 Ղարաբաղում կռված օտարերկրացին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
12:23     22 07 2021    
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացած դատավարության ժամանակ Էդուարդ Դուբակովը հանդես է եկել վերջին խոսքով:

Նա հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում և հավատում է դատավարության արդարությանը:

Դատավոր Սամիր Ալիևի նախագահությամբ անցկացվող դատավարության ժամանակ ընթերցվել է դատավճիռը:

Է. Դուբակովը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Նա իր պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի գաղութում: Պատիժը կրելուց հետո Դուբակովը ենթակա է վտարման Ադրբեջանի տարածքից:
Zinvor.info

Հեշթեգներ. Էդուարդ-Դուբակով  


Լրահոս