Մահակյանը խոստովանել է, որ մասնակցել է Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններին
 Մահակյանը խոստովանել է, որ մասնակցել է Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններին
17:25     19 05 2025    
Բաքվի ռազմական դատարանում այսօրվա դատավարության ժամանակ մեղադրյալ Բակո Սահակյանը պատասխանել է՝ Շուշա քաղաքի օկուպացիայից հետո Ադրբեջանի օկուպացված տարածքներում իր գործունեության վերաբերյալ հարցերին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Բակո Սահակյանը նշել է, որ 1993 թվականի հունիսից ի վեր զբաղեցրել է թիկունքային ապահովման շտաբի պետի պաշտոնը։

Մեղադրյալի հարցաքննության ժամանակ ցուցադրվել է տեսագրություն, որում կա նաև Բակո Սահակյանը։ Տեսանյութում զինվորականները սեղանի շուրջ քննարկում են փաստաթղթեր և քարտեզ։ Տեսանյութից և Սահակյանի ցուցմունքից պարզ է դարձել, որ քննարկումներին մասնակցել են հրամանատարները։

Տեսանյութում Սահակյանը ճանաչել է իրեն, գեներալ Քրիստափոր Իվանյանին, Սամվել Կարապետյանին, Մովսես Հակոբյանին, Սամվել Բաբայանին, Վիտալի Բալասանյանին, Վաչագան Իշխանյանին և մյուներին։
Բակո Սահակյանը, որը նախկինում գլխավորել է Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված անջատողական ռեժիմը, դատարանում խոստովանել է իր մասնակցությունը՝ մեր երկրի ինքնիշխան տարածքները Հայաստանի կողմից օկուպացնելու նպատակով իրականացվող ռազմական գործողությունների և մարտական խնդիրների նախապատրաստմանը և քննարկմանը։

Նշենք, որ Բաքվում շարունակվում է՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և վարման, ցեղասպանության, պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման և պահպանման, ինչպես նաև բազմաթիվ այլ հանցագործությունների մեջ մեղադրվող Հայաստանի քաղաքացիների դատավարությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Մահակյան   Ադրբեջան  


Լրահոս