Ալի Նագիևը մասնակցել է ԱՊՀ Հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին
  Ալի Նագիևը մասնակցել է ԱՊՀ Հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին
09:53     17 05 2025    
Կայացել է ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների հերթական նիստը։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությանը։

Մայիսի 16-ին Ադրբեջանի Հանրապետության Պետական անվտանգության ծառայության պետ, գեներալ-գնդապետ Ալի Նագիևը մասնակցել է՝ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 56-րդ նիստին, որը տեղի է ունեցել Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում:

Միջոցառումից առաջ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնն ընդունել է ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարներին, որից հետո նիստը սկսել է իր աշխատանքը։

Նիատում քննարկման հիմնական թեման է դարձել՝ միջազգային ահաբեկչության, միջազգային կազմակերպված հանցագործության և կիբեռհանցագործության, կրոնական ծայրահեղականության և արմատականության, ԱՊՀ տարածքում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարի կարևորությունը, ինչպես նաև հատուկ ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակումը՝ տարածաշրջանի երկրների առջև ծառացած արտաքին սպառնալիքները ժամանակին չեզոքացնելու նպատակով։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալի-Նագիև   ԱՊՀ  


Լրահոս