Պակիստանի վարչապետը երախտագիտություն է հայտնել Իլհամ Ալիևին
 Պակիստանի վարչապետը երախտագիտություն է հայտնել Իլհամ Ալիևին
09:49     15 05 2025    
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու եղբայրական ադրբեջանական ժողովրդին՝ պակիստանցի ժողովրդին անսասան աջակցության և համերաշխության համար:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պակիստանում Ադրբեջանի դեսպանատնից, քաղաքական գործիչն այս մասին հայտարարել է՝ Իսլամաբադում Ադրբեջանի դեսպան Խազար Ֆարհադովի հետ հանդիպման ժամանակ։

Շարիֆը նշել է, որ եղբայրական Ադրբեջանի դիրքորոշումը՝ երկու ժողովուրդների միջև ամուր բարեկամության և եղբայրության դրսևորում է։

Քաղաքական գործիչը գոհունակություն է հայտնել՝ Ադրբեջանի հետ երկկողմ համագործակցության զարգացման դրական դինամիկայի կապակցությամբ և նշել, որ նախագահ Իլհամ Ալիևի անցյալ տարվա հուլիսին Պակիստան կատարած պատմական այցը նոր խթան է հաղորդել՝ տնտեսության, առևտրի և ներդրումների ոլորտներում համագործակցությանը։

Հիշելով Բաքու կատարած իր փետրվարյան այցը՝ Շարիֆը վերահաստատել է Պակիստանի մտադրությունը՝ Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերությունները բարձրացնել փոխշահավետ տնտեսական գործընկերության մակարդակի։
Zinvor.info

Հեշթեգներ. Պակիստան   Իլհամ-Ալիև  


Լրահոս