Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
 Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
21:56     20 07 2021    
«Իհարկե, կա տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակի հարցը: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ այս հարցի նկատմամբ մշտական ուշադրության, շատ կարևոր և զգայուն հարցերի լուծմանը ձեր անձնական մասնակցության համար»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Zinvor.info-ն:

«Մենք անընդհատ կապի մեջ ենք ձեզ հետ: Ռազմական գործողության ավարտից ութ ամիս անց, կարծում եմ, հունվարին Մոսկվայում կայացած մեր անձնական հանդիպումը և հեռախոսազրույցները շատ կարևոր դեր խաղացին իրավիճակի կայունացման գործում: Մենք վճռական ենք տրամադված, հետկոնֆլիկտային շրջանը անցնի հնարավորինս անցավ: Կարծում եմ, որ դրան կհասնենք մեր համատեղ ջանքերով»:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս