«Azercosmos»-ը ստորագրել է ևս երեք հուշագիր
 «Azercosmos»-ը ստորագրել է ևս երեք հուշագիր
12:39     25 04 2025    
Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանը կից տիեզերական գործակալությունը («Azercosmos») Բաքվում կայացած տիեզերական տեխնոլոգիաների համաժողովի շրջանակներում ստորագրել է ևս երեք փոխըմբռնման հուշագիր։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով «Ազերկոսմոս»-ին։

Տեղեկատվության համաձայն, դրանցից մեկը ստորագրվել է Հունգարիայի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ 4iG Space and Defence Technologies (4iG S&D) ընկերության հետ։ Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն փոքր արբանյակների (MAIT) արտադրության, հավաքման, ինտեգրման և փորձարկման ոլորտներում, Երկիր մոլորակի դիտարկման տվյալների վերաբերյալ համատեղ նախագծերի իրականացում, փորձի և ռեսուրսների համախմբում, 4iG S&D պորտֆելի ընկերությունների կողմից Azercosmos-ի փորձի օգտագործում արբանյակային գործունեության, արբանյակային կապի և այլ ոլորտներում, Ադրբեջանի մասնակցության հնարավորությունների ուսումնասիրություն եվրոպական, այդ թվում՝ հունգարական տիեզերական նախագծերին:
Zinvor.info

Հեշթեգներ. Azercosmos  


Լրահոս