Բոչորիշվիլի. Վրաստանը պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատմանը
  Բոչորիշվիլի. Վրաստանը պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատմանը
14:59     22 04 2025    
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը և պատրաստ է իր ավանդը ներդնել տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ամրապնդման գործում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ համատեղ ճեպազրույցում։

Նրա խոսքով, Վրաստանն անկեղծորեն ցանկանում է իր ավանդն ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում։

«Ուրախ եմ, որ անցած շաբաթ Թբիլիսիում կայացավ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը, և հուսով եմ, որ այս ձևաչափով մենք կկարողանանք համագործակցել հանուն տարածաշրջանի բարգավաճման»,- նշել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Բոչորիշվիլի   Վրաստան  


Լրահոս