Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, միջոցառման շրջանակներում 140 երկրների շուրջ 450 ներկայացուցիչներ կքննարկեն ինչպես ժամանակակից պայմաններում երկխոսության հաստատման հարցեր, այնպես էլ տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների լուծման ուղիները։
Ապրիլի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիբ Էրդողանի հրավերով, ֆորումին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա։
ADF2025-ի բարձրաստիճան հյուրերի թվում է նաև Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան։ Սպասվում է, որ նա կմասնակցի նիստերին և կանցկացնի մի շարք երկկողմ բանակցություններ։
Միջոցառմանը մասնակցող Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպի Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի և Սերգեյ Լավրովի հետ։