Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
  Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
09:41     21 03 2025    
Մարտի 20-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ուզբեկստանի առաջնորդ Շավքաթ Միրզիյոևի միջև։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությանը։

Շավքաթ Միրզիյոևը շնորհավորել է նախագահ Իլհամ Ալիևին և եղբայրական ադրբեջանական ժողովրդին Նովրուզի տոնի առթիվ՝ մաղթելով ադրբեջանական ժողովրդին բարգավաճում և երջանկություն։

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Իլհամ Ալիևը, իր հերթին, Ուզբեկստանի նախագահին և եղբայրական ուզբեկ ժողովրդին է փոխանցել իր շնորհավորանքները Նովրուզի տոնի կապակցությամբ, որը հանդիսանում է մեր ընդհանուր մշակույթի, ազգային և հոգևոր արժեքների, ավանդույթների և սովորույթների մարմնավորում, մաղթել է առատություն և բարգավաճում։

Հեռախոսազրույցի ընթացքում գոհունակություն է արտահայտվել եղբայրական ժողովուրդների կամքի վրա հիմնված բոլոր ոլորտներում Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև ռազմավարական դաշինքի հաջող զարգացման, պետությունների ղեկավարների կողմից տրված հանձնարարականների հետևողական կատարման, ինչպես նաև համագործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ նախագծերի իրականացման կապակցությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ուզբեկստան  


Լրահոս