Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, պատվիրակության կազմում ընդգրկվել են՝ տնտեսության, էներգետիկայի, գիտության և կրթության, գյուղատնտեսության նախարարությունների, Ադրբեջանի Պետական նավթային ընկերության (SOCAR) և AzərGold ՓԲԸ-ի ներկայացուցիչներ։
Այցի ընթացքում Էլնուր Մամեդովը հանդիպել է՝ Սուրինամի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Ալբերտ Ռամդինի և նրա տեղակալ Միրյամ Մակինտոշի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են՝ բարձր մակարդակի փոխայցելությունների, ներդրումային համագործակցության, տրանսպորտային կապերի զարգացման, «կանաչ» էներգետիկայի, մարդասիրական նախագծերի հարցեր։
Այցի ընթացքում տեղի են ունեցել առաջին քաղաքական խորհրդակցություններ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության և Սուրինամի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության միջև։ Խորհրդակցություններում քննարկել են՝ երկկողմ և բազմակողմ քաղաքական կապերի ներկա վիճակը և հեռանկարները։
Zinvor.info