Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են ԱՀ պաշտպանության նախարարությունից։
Փոխնախարարների, զորատեսակների հրամանատարների, Առանձին համազորային բանակի հրամանատարի, Պաշտպանական ազգային համալսարանի ռեկտորի, գլխավոր վարչությունների, վարչությունների, զորամիավորումների և կազմավորումների ղեկավարների մասնակցությամբ կայացած տեսակոնֆերանսում վերլուծվել են նախորդ տարվա կատարած աշխատանքի արդյունքները և քննարկվել 2025-ի առաջադրանքները:
Գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը նշել է, որ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարականի համաձայն՝ հաջողությամբ շարունակվում են երկրի տարածքային ամբողջականության ապահովման և ռազմական անվտանգության, զորքերի մարտական հնարավորությունների և մարտունակության բարձրացման և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ մշակված ժամանակակից սպառազինության ձեռքբերման ուղղությամբ միջոցառումները:
Համապատասխան հանձնարարականներ են տրվել պայմանական պետական սահմանին մարտականհերթապահություն կազմակերպման, անվտանգության կանոնների խստիվ պահպանման, զգոնությունը բարձրացնելու, հակառակորդի գործողությունների շարունակական վերահսկողությունն էլ ավելի ուժեղացնելու վերաբերյալ: