Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, ընթերցողների լայն շրջանակ ունեցող imedinews.ge և primetime.ge տեղեկատվական պորտալները հրապարակել են Ադրբեջանի նախագահի հայտարարությունները՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ։
Հրապարակումներում մեջբերումներ են արվում հարցազրույցից, որում նախագահ Իլհամ Ալիևը նշել է. «Մենք հիշում ենք այն ժամանակները, երբ նախագահ Թրամփը ղեկավարում էր Միացյալ Նահանգները, և մեր հարաբերությունները շատ հաջող էին զարգանում՝ ի տարբերություն վերջին չորս տարիների, երբ դրանք ամբողջովին վատթարացան՝ Ադրբեջանի հանդեպ Բայդենի վարչակազմի անարդար և անազնիվ մոտեցման պատճառով։ Նախագահ Թրամփի հետ աշխատելու մեր նախկին փորձը շատ դրական է եղել։ Մենք ակնկալում ենք, որ այս չորս տարիները, որոնք համարում ենք ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում կորցրած տարիներ, կդառնան պատմություն, և մենք կվերսկսենք աշխատանքը»։
Zinvor.info