Նախչըվանի կայազորի զորքերում անցկացվել են հրամանատարական պատրաստության հերթական պարապմունքներ. Տեսանյութ
 Նախչըվանի կայազորի զորքերում անցկացվել են հրամանատարական պատրաստության հերթական պարապմունքներ.  Տեսանյութ
14:30     16 04 2021    
Նախչըվանի կայազորի զորքերի 2021 թ. մարտականներդաշնակման պլանի համաձայն՝ գումարտակների ու մարտկոցների հրամանատարների և հրամանատարի տեղակալների ներգրավմամբ անցկացվել են հրամանատարական պատրաստության հերթական պարապմունքներ:

Ինչպես Zinvor.info-ին հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից՝ պարապմունքների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է սպաների պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացմանը, ստորաբաժանումների կառավարման հմտությունների կատարելագործմանը և հրամանատարական որակների բարձրացմանը:

Զորավարժությունների վերջնական վերլուծության ընթացքում նշվել է, որ սպաները լավ արդյունքներ են ցույց տվել, ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը բարձրացնելու համար տրվել են համապատասխան ցուցումներ:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան-ՊՆ   Նախչըվան  


Լրահոս