Մեկնարկել են համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունները Թուրքիայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Մեկնարկել են համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունները Թուրքիայի հետ.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
20:28     08 04 2021    
Ապրիլի 8-ին մեր երկրում մեկնարկեցին ադրբեջանական ու թուրքական բանակների օպերատիվ-մարտավարական զորավարժությունները:

Պաշտպանության նախարարությունից Zinvor.info-ին հայտնել են, որ երկրում կազմակերպվելիք զորավարժությունները կանցկացվեն Ադրբեջանի բանակի պատասխանատվության գոտիների տարբեր ուղղություններում տեղակայված համազորային զորավարժարաններում:

Զորավարժությունների հիմնական նպատակն է կատարելագործել ադրբեջանական և թուրքական բանակների օպերատիվ ստորաբաժանումների փոխգործակցությունը և բարձրացնել նրանց մարտունակությունը, զարգացնել օպերատիվ ստորաբաժանումների հրամանատարների ռազմական որոշումների կայացման, նախաձեռնողականության և կառավարման հմտությունները:
Զորավարժությունները կտևեն մինչև ապրիլի 9-ը:



Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան-ՊՆ  


Լրահոս