Նախչըվանի կայազորի զորքերում անցկացվել են մարտավարական զորավարժություններ. Տեսանյութ
 Նախչըվանի կայազորի զորքերում անցկացվել են մարտավարական զորավարժություններ.  Տեսանյութ
12:07     30 03 2021    
Համաձայն 2021 ուսումնական տարվա Նախչըվանի կայազորի զորքերի համակարգման պլանի՝ անցկացվել են «Նախչըվանի կայազորի զորքերի համատեղ գործողություններ՝ պետական սահմանի խախտումները կանխելու համար» թեմայով համատեղ մարտավարական վարժանքներ:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին, զորավարժությունների սցենարի համաձայն՝ պայմանական սահմանախախտները փորձում են ապօրինի հատել պետական սահմանը և մուտք գործել Նախչըվանի Ինքնավար Հանրապետության տարածք: Եթե պետական սահմանի խախտում է հայտնաբերվում, ապա սահմանի պաշտպանության ուժեղացմանը զուգահեռ այս մասին տեղեկացվում են պրոֆիլային գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումները: Սահմանապահ պարեկից ստացված ազդանշանից հետո անձնակազմը ոտքի է հանվում և տեղափոխվում դեպքի վայր:

Առանձին համազորային բանակի, «Նախչըվան» առանձին սահմանապահ դիվիզիայի, ներքին զորքերի «Նախչըվան» առանձին օպերատիվ բրիգադի ստորաբաժանումների, տեղական իրավապահ և գործադիր մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև տարածքում բնակվող քաղաքացիների համատեղ գործունեության արդյունքում զորավարժությունների նպատակներն իրագործվել են:

Zinvor.info

Հեշթեգներ. Նախչըվան  


Լրահոս