Երևանը պատրաստ է հետ կանչել Բաքվի դեմ ուղղված միջազգային հայցերը
  Երևանը պատրաստ է հետ կանչել Բաքվի դեմ ուղղված միջազգային հայցերը
11:32     20 12 2024    
Հայաստանը պատրաստ է հաշտության համաձայնագրի ստորագրումից հետո՝ հետ կանչել միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչ վերաբերում է միմյանց դեմ ներկայացված հայցերի հետ կանչելուն, ապա երբ խաղաղության պայմանագիր է կնքվում այստեղ երկու նրբերանգ կա. Դրանցից մեկն այն է, որ պետք է հստակ հեռանկար լինի միջազգային ֆորումներում քննարկվող որոշ հումանիտար հարցեր երկկողմ ձևաչափով լուծելու համար, և երկրորդը՝ պետք է հստակ լինի, որ այլ հարցերի շուրջ վեճերը միջազգային հարթակներից հանելուց հետո, կողմերն այլևս չպետք է բարձրացնեն նույն խնդիրները և սրեն երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ դրանք վերածելով սրման մշտական աղբյուրի»,- ասել է Փաշինյանը։



Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս