ԱԳՆ. Ադրբեջանը հետևում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին
  ԱԳՆ.  Ադրբեջանը հետևում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին
11:53     11 12 2024    
Ադրբեջանը հետևում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և այդ համատեքստում խորհրդակցություններ է անցկացնում եղբայրական Թուրքիայի հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ը, այս մասին ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։ ԱԳՆ-ում նշել են, որ Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո, չափազանց կարևոր է վերականգնել խաղաղությունն ու կայունությունը և դադարեցնել քաղաքացիական առճակատումը այս երկրում։

«Ադրբեջանի Հանրապետությունը ևս մեկ անգամ աջակցություն է հայտնում Սիրիայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև՝ խնդիրները սիրիացի ժողովրդի կամքին համապատասխան և երկրի ներսում քաղաքական երկխոսության միջոցով լուծման հույս ունի։ Ադրբեջանը եղբայրական Թուրքիայի և այլ համախոհների հետ պատրաստ է՝ նպաստել սիրիացի ժողովրդի հումանիտար խնդիրների հաղթահարմանը։

Չնայած Սիրիայում Ադրբեջանի դեսպանատան բացակայությանը, աշխատանքներ են տարվում երկրում Ադրբեջանի քաղաքացիների թվի և գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ: Ադրբեջանը կշարունակի աշխատել՝ Սիրիայից Թուրքիայի տարածքով իր քաղաքացիների հայրենադարձության ուղղությամբ, որը շարունակվում է 2020 թվականից։

Բաքուն հույս ունի, որ Սիրիայում իրավիճակի կայունացումից հետո, Ադրբեջանի և այս երկրի միջև երկկողմ հարաբերությունները կվերականգնվեն, և համագործակցությունը կզարգանա փոխադարձ բարեկամության և գործընկերության սկզբունքների հիման վրա», - հայտարարել են ԱԳՆ-ում:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Ադրբեջան  


Լրահոս