Փաշինյանը նախարարի պաշտոնում կնշանակի իր սանիկին
 Փաշինյանը նախարարի պաշտոնում կնշանակի իր սանիկին
15:58     20 11 2024    
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում Գնել Սանոսյանին կփոխարինի՝ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հայկական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խուդաթյանը Արմավիրի մարզպետ է դարձել 2024 թվականի հունվարին։ Մինչ այդ նա Արմավիրի քաղաքապետն էր։ Պաշտոնյան Փաշինյանի սանիկն է.

Նախկին նախարար Գնել Սանոսյանը պաշտոնապես հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից նոյեմբերի 19-ին, սակայն մեկ օր առաջ հայտարարեց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս