Չորս տարի առաջ ազատագրվեց Շուշան
  Չորս տարի առաջ ազատագրվեց Շուշան
09:57     08 11 2024    
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, հայկական օկուպացիայից Շուշա քաղաքի ազատագրման չորրորդ տարեդարձն է։

Ինչպես հիշեցնում է Zinvor.info-ն, 2020 թվականի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը հայտարարեց Շուշա քաղաքն օկուպացիայից ազատագրման մասին։ Քաղաքի կենտրոնում բարձրացվեց Ադրբեջանի եռագույն դրոշը։

Քաղաքի ազատագրումը ադրբեջանական բանակի հաջող գործողությունն էր, որը կանխորոշեց Հայրենական պատերազմի ելքը։ Սրընթաց առաջ շարժվելով՝ ադրբեջանցի զինվորներն ազատագրեցին իրենց հայրենի հողերը։ Հոկտեմբերի կեսերին Հադրութը մաքրվեց հայ օկուպանտներից։ Այնուհետև ազատագրվեց Խոջալուի շրջանի Չանագչը գյուղը և Շուշա-Լաչին ռազմավարական ճանապարհի մի մասը։

Նոյեմբերի 7-ին ադրբեջանական հատուկ ջոկատայինները, շարժվեցին դեպի քաղաք՝ առաջ գնալով խիտ անտառներով ու ձորերով, անմատչելի լեռնանցքներով։ 100 հոգանոց խմբերով մագլցելով ժայռերը՝ մեր քաջարի մսրտիկները մի քանի կողմերից մտան Շուշա։

Մարտերի ընթացքում հայկական զորքերը «Իսկանդեր» բալիստիկ հրթիռներ արձակեցին Շուշայի ուղղությամբ։ Թիրախը ադրբեջանական հատուկ ջոկատայիններն էին։ Չնայած հակառակորդի դիմադրությանը՝ ադրբեջանական քաջարի բանակը նոյեմբերի 8-ին ազատագրեց Շուշան։

Քաղաքի ազատագրումից հետո, սկսվեցին վերականգնման, շինարարական ու վերակառուցման աշխատանքները։ Ներկայումս օկուպացիայից ազատագրված տարածքներում մեծ շինարարական նախագծեր են իրականացվում. կառուցվում են նոր դպրոցներ, մզկիթներ, հիվանդանոցներ, բնակելի շենքեր և այլ նշանակալի օբյեկտներ։ Ազատագրված տարածքների, վարչական, պատմամշակութային հուշարձանների վերականգնմանը զուգընթաց, այս ծրագրերը ներառում են նաև ավանդույթների ու մշակութային միջոցառումների վերսկսումը, որոնք երկար տարիներ չեն անցկացվել մեր պատմական հողերում։ Օկուպացիայից ազատագրված հողերը նաև հոգեպես վերածնվում են։

Վերջին 3 տարիների ընթացքում նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան բազմաթիվ ուղևորություններ են կատարել Շուշա՝ ծանոթանալու ընթացող շինարարական և վերականգնման աշխատանքներին։

Ներկայումս Շուշան աշխուժանում է, և քաղաք են վերադառնում երբեմնի վտարված բնակիչները:

Հիշեցնենք, որ Շուշան Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացվել է 1992 թվականի մայիսի 8-ին։ Այն ժամանակ Շուշայի բնակչությունը կազմում էր 24 հազար մարդ։ Շուշայի պաշտպանության մարտերում 195 մարդ նահատակվել է, 165-ը վիրավորվել, 55 մարդ գերեվարվել կամ պատանդ է վերցվել։
Zinvor.info

Հեշթեգներ. Շուշա   Ադրբեջան  


Լրահոս