Պուտին. Մենք կշարունակենք Աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
  Պուտին.  Մենք կշարունակենք Աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
17:47     05 11 2024    
Մենք կշարունակենք աջակցել՝ խաղաղության պայմանագրի վրա աշխատելու, պետական սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործում՝ 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով հայտնի եռակողմ համաձայնագրերին համապատասխան։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա նշել է, որ Ռուսաստանը կշարունակի անել ամեն ինչ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար։

Մոսկվայում օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ՌԴ ղեկավարը հաստատել է նաև՝ դեկտեմբերին ԱՊՀ երկրների ղեկավարների հետ հանդիպելու և ապագայի ծրագրերը նախանշելու իր մտադրությունը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս