«Հաշվի առնելով այս տարածաշրջանային միջանցքների կարևորությունը, դրանք պետք է ավարտվեն որքան հնարավոր է շուտ»,- ասել է Մասուդ Պեզեշքիանը:
Իրանի առաջնորդը նաև մասնավոր ընկերություններին կոչ է արել ներդրումներ կատարել Իրանի ենթակառուցվածքային նախագծերում՝ նշելով, որ երկիրն ունի այնպիսի նախագծեր, որոնք հետաքրքիր են նաև օտարերկրյա ներդրողների համար, և դրանցից մեկը իրանական նավահանգիստներում ներդրումներն են, գրում է Mehr-ը։
Հանդիպմանը Նախագահը լսել է նաև ճանապարհների նախարարի և այլ պաշտոնյաների զեկույցը երկրի միջազգային ավտոմոբիլային և երկաթուղային միջանցքների վիճակի մասին։
Zinvor.info