Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիային
 Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիային
12:05     02 11 2024    
Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիային՝ Նովի Սադ քաղաքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով 14 մարդու զոհվելու կապակցությամբ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ համապատասխան հրապարակումը տեղադրվել է գերատեսչության կայքում՝ X սոցիալական ցանցում:

«Խորապես վշտացած ենք Նովի Սադում տեղի ունեցած ողբերգության համար, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկանց զոհվելու և վիրավորվելու։ Անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, Սերբիայի բարեկամ ժողովրդին և կառավարությանը, վիրավորվածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս