Պապուաշվիլի. Ադրբեջանի և Վրաստանի միջև առկա են ամուր եղբայրական և բարեկամական հարաբերություններ
  Պապուաշվիլի.  Ադրբեջանի և Վրաստանի միջև առկա են ամուր եղբայրական և բարեկամական հարաբերություններ
09:17     30 10 2024    
Ադրբեջանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունները կզարգանան վերընթաց գծով։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է` Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Մենք շնորհավորանքներ ենք ստացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից և այլ քաղաքական գործիչներից՝ խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Սա մեր բարեկամության վառ օրինակն է։ Եվ այսուհետ երկու երկրների միջև սերտ բարեկամական և եղբայրական հարաբերությունները, որոնք մենք պահպանել ենք մինչ օրս, կզարգանան աճող տեմպերով և էլ ավելի կամրապնդվեն»,- ասել է Շ.Պապուաշվիլին:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Վրաստան  


Լրահոս