ԱԳՆ. Ադրբեջանը նախապատվությունը տալիս է ՆԱՏՕ-ի հետ քաղաքական ակտիվ համագործակցությանը
  ԱԳՆ.  Ադրբեջանը նախապատվությունը տալիս է ՆԱՏՕ-ի հետ քաղաքական ակտիվ համագործակցությանը
11:30     28 10 2024    
«2024 թվականին Ադրբեջանում գազի արդյունահանումը կազմել է 23 միլիարդ խորանարդ մետր, որից 9 միլիարդ խորանարդ մետրն արտահանվել է Եվրոպա»։

Այս մասին, ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի գործընկերության շրջանակներում էներգետիկ անվտանգության և կլիմայի փոփոխության ֆորումում հայտարարել է՝ ԱԳՆ ռազմաքաղաքական հարցերի վարչության ղեկավարի պաշտոնակատար Անար Մութալիմովը։

Նա նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ է Եվրոպայում անվտանգության հետ կապված իր ստսնձմած պարտավորություններին.

«Դիտարկելով 30-ամյա ժամանակահատվածը՝ կարելի է ասել, որ Ադրբեջանը լուրջ հաջողությունների է հասել։ Ադրբեջանը նախընտրում է ՆԱՏՕ-ի հետ քաղաքական ակտիվ համագործակցությունը տարբեր հարցերում։ Ադրբեջանը պարտավորվել է կարևորել Եվրատլանտյան տարածաշրջանում անվտանգությունը։ Այն վստահելի գործընկեր է ինչպես անվտանգության, շրջակա միջավայրի, խաղաղության և անվտանգության ոլորտում բարեփոխումների, այնպես էլ էներգետիկ անվտանգության ոլորտում»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՆԱՏՕ  


Լրահոս