Ռուբինյան. Սպասվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում
  Ռուբինյան.  Սպասվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում
14:41     25 10 2024    
Առաջիկայում Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները կհանդիպեն՝ գնահատելու Գյումրի-Կարս երկաթուղու շահագործման վերսկսման պայմանները։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հայկական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է՝ խորհրդարանի փոխխոսնակ, Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, սակայն, որ հանդիպման օրը դեռ նշանակված չէ։

«Ինչպես մենք նախկինում դա արել ենք, օրինակ՝ Մարգարայի կամրջի վերաբերյալ համատեղ ուսումնասիրությունը։ Հայաստանի և Թուրքիայի գերատեսչությունների ներկայացուցիչները շուտով կհանդիպեն՝ այս համաձայնագիրը կյանքի կոչելու համար, նկատի ունեմ Գյումրի-Կարս երկաթուղու աշխատանքը վերսկսելու համար անհրաժեշտ պայմանների գնահատումը»,- հայտարարել է Ռուբինյանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուբինյան   Հայաստան   Թուրքիա  


Լրահոս