Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ հանդիպմանը մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Նախ՝ Outreach/BRICS+ ձևաչափի մասնակից-պատվիրակությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են։
Նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել միջոցառմանը։
Նախագահ Իլհամ Ալիևի ելույթը.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք:
Նախ և առաջ ուզում եմ երախտագիտություն հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին հրավերի համար։
Օգտվելով առիթից՝ կցանկանայի Ռուսաստանի Դաշնությանը շնորհավորել ԲՐԻԿՍ-ում հաջող նախագահության առթիվ:
Ադրբեջանը միջազգային հարաբերություններում բազմակողմանիության սկզբունքի ակտիվ կողմնակից է, ինչը մեր կողմից հստակ ցուցադրվել է 2020-2023 թվականներին Չմիավորման շարժման մեր նախագահության ժամանակահատվածում։ Նախագահության չորս տարիների ընթացքում Չմիավորման շարժումը մեծ քայլ է արել իր ինստիտուցիոնալ զարգացման գործում, էապես ամրապնդել է իր տեղը միջազգային հարաբերությունների համակարգում։ Շարժման հաջող ղեկավարման փորձը այսօր մեզ օգնում է՝ որպես Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ստեղծման համաժողովի գործող նախագահի:
Օգտագործելով իր աշխարհագրական դիրքը և ստեղծելով ժամանակակից ենթակառուցվածք՝ Ադրբեջանը վերածվել է Եվրասիայի կարևոր տրանսպորտային և լոգիստիկ կենտրոններից մեկի։ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքները անցնում են մեր տարածքով։ Այդ տրանսպորտային ուղիների բոլոր հատվածները հաջողությամբ գործում են Ադրբեջանի տարածքում։ Տվյալ պահին մեր տարածքով բեռնափոխադրումների կտրուկ աճի հաշվառմամբ՝ մենք լրացուցիչ միջոցներ ենք ներդնում այդ միջանցքների թողունակությունը մեծացնելու համար։
Հաջորդ ամիս Բաքուն կդառնա միջազգային խոշորագույն կլիմայի համաժողովի՝ COP29-ի անցկացման վայր։ COP29-ի Ադրբեջանում անցկացման մասին շուրջ 200 երկրների միաձայն որոշումը՝ մեր քաղաքականության նկատմամբ հարգանքի և աջակցության հստակ վկայությունն է։ Մենք արդեն ավանդ ենք ներդնում Գլոբալ Հարավի և Գլոբալ Հյուսիսի միջև կլիմայի շուրջ համագործակցության մեջ և ձգտելու ենք հասնել փոխըմբռնման՝ ինչպես կլիմայի փոփոխության հետ կապված, այնպես էլ գլոբալ անվտանգության, միջազգային իրավունքի գերակայության, միմյանց գործերին չմիջամտելու, փոխադարձ հարգանքի հարցերի շուրջ։ Շնորհակալություն ուշադրության համար»։