Ադրբեջանը հաշտություն է կնքում ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ. Զիյաֆեթ Ասկերով
 Ադրբեջանը հաշտություն է կնքում ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ.  Զիյաֆեթ Ասկերով
15:21     22 10 2024    
Միլլի Մեջլիսի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը հայտարարել է, որ Ադրբեջանը հաշտության պայմանագիր է կնքում ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այլ Հայաստան պետության հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին նա հայտարարել է խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում։

Նա նշել է, որ ներկայումս միջազգային ատյաններում Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերում դեռ օգտագործվում է «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը.

«Այս դեպքում ինչպե՞ս կարելի է խաղաղության պայմանագիր կնքել։ «Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ հենց Հայաստանի սահմանադրությունն է խոչընդոտում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։

Ասկերովը հավելել է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ և պետական անկախության ակտում նշված է, որ «Լեռնային Ղարաբաղը Հայաստանի տարածքն է»:

«Քանի դեռ Սահմանադրությունից և այլ փաստաթղթերից այս կետը բացառված չէ, խաղաղ համաձայնագրի մասին խոսք անգամ լինել չի կարող»,- ընդգծել է խորհրդարանի փոխխոսնակը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս