Բայրամովը Քարփենթերի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր
 Բայրամովը Քարփենթերի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր
19:13     21 10 2024    
Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական և Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպմանը քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը և հեռանկարները։

Նշվել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերություններում դրական դինամիկայի հասնելու ուղղությամբ ջանքերի ավելացման և հետագա համագործակցության հեռանկարների որոշման կարևորությունը:

Ջեյհուն Բայրամովն իր զրուցակցին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի, ինչպես նաև վերջերս Ստամբուլում կայացած հանդիպման արդյունքների մասին։ Նա ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթացին, շարունակում է մնալ դրա ստորագրման ամենալուրջ խոչընդոտը, այն է՝ Հայաստանի Սահմանադրության մեջ և մի շարք իրավաքաղաքական փաստաթղթերում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս