ԱԳՆ. Բաքուն և Երևանը պայմանավորվել են ավելի շատ ջանքեր գործադրել հնարավորինս շուտ խաղաղության հասնելու համար
  ԱԳՆ. Բաքուն և Երևանը պայմանավորվել են ավելի շատ ջանքեր գործադրել հնարավորինս շուտ խաղաղության հասնելու համար
09:19     19 10 2024    
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները Ստամբուլում պայմանավորվել են ավելի մեծ ջանքեր գործադրել հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագրի կնքման համար։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ստամբուլում նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի միջև կայացած բանակցություններից հետո Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի շուրջ բանակցությունները և պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ: Կողմերը գնահատել են Թուրքիայի հյուրընկալությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   Երևան  


Լրահոս