Բայրամով. Հայաստանը պետք է բարեփոխի Սահմանադրությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար
  Բայրամով. Հայաստանը պետք է բարեփոխի Սահմանադրությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար
15:54     18 10 2024    
Հայաստանը պետք է անհրաժեշտ փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, այս մասին հայտարարել է նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Ստամբուլում կայացած «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափով հանդիպման ժամանակ։

Բայրամովն իր գործընկերների հետ կիսվել է տարբեր բնագավառներում, այդ թվում՝ անվտանգության, տնտեսության, առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում համագործակցության հնարավորությունների ընդհանուր մարտահրավերների փոխակերպման Ադրբեջանի տեսլականով:

Նախարարը նաև ընդգծել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար Հայաստանը պետք է բարեփոխի Սահմանադրությունը և դրանով իսկ «վերացնի նախկին հակամարտության նարատիվների և կառույցների մնացորդները»։

Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Հայաստան  


Լրահոս